Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ապագայի տեսլականը ճանաչված կրթություն ունեցող ուսանողն է

Ապագայի տեսլականը ճանաչված կրթություն ունեցող ուսանողն է
21.10.2014 | 13:33

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցեց հոկտեմբերի 16-17-ին Զագրեբում կայացած Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) հինգերորդ գլխավոր վեհաժողովին:
ENQA նախնական և լիիրավ անդամ կառույցների շուրջ 100 ներկայացուցիչները քննարկել են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 2016-2020թթ. ռազմավարական պլանը, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափորոշիչները և ուղենիշները, որոնք պետք է ներկայացվեն 2015-ի մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի երկրների նախարարական գագաթնաժողովին: Քննարկումների արդյունքում մասնակիցները եզրակացրել են, որ ապագայի հիմնական տեսլականը ճանաչված կրթություն ունեցող ուսանողն է, ինչն էլ տեղ է գտել ռազմավարական պլանում:
Քննարկվել են նաև որակի ապահովման գործակալությունների անկախության և նրանց գործունեության գնահատման չափանիշները: Նշվել է, որ գնահատման առավել կարևոր չափանիշ է համակարգի վրա ազդեցությունը:
Նշենք, որ ՈԱԱԿ-ը ENQA նախնական ադնամ է և 2015-ին պատրաստվում է լիիրավ անդամակցության հայտ ներկայացնել:

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ